Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կնո՞ւնք, թե՞ խրախճանք

Կնո՞ւնք, թե՞ խրախճանք
30.09.2013 | 23:08

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի երեխաների` կիրակի օրը տեղի ունեցած մկրտման արարողությունն առանձնացել է ոչ միայն անհարկի շքեղությամբ, այլև այդ երևույթի նկատմամբ բարձրաստիճան այրերի վերաբերմունքով:
Այսօր արդեն զարմանալի չէ, որ պաշտոնյաների և իշխանամերձ անձանց երեխաների հարսանիքները, ծնունդներն ու կնունքներն ուղեկցվում են այնպիսի ճոխություններով, որոնք շարքային քաղաքացիներիս «հազար ու մի գիշերվա» հեքիաթներն են հիշեցնում:
Համացանցում հայտնված տեսաձայնագրությունը վկայում է, որ եկեղեցին փակ է ու ոչ աստվածահաճո զարդարված։ Կնունքին, շեշտենք, եկեղեցում ներկա գտնվելու համար, հրավիրված էր իշխանությունը` ողջ «փայլով», սակայն կադրերում հանրությանը անհայտ անձինք են, ծանոթ դեմքերից են միայն Վիկտոր Դալլաքյանը` տիկնոջ հետ, և գործարար Ռուբեն Հայրապետյանը, ով արդեն իշխանություն չէ:
Փոխարենն Ալեքսանյանին պատկանող «Փարվանա» ռեստորանային համալիրում ներկա են բոլորն անխտիր ու անգամ դաշնակցական, արդեն «մի ոտքով» Գերմանիայում դեսպան Վահան Հովհաննիսյանը:
Փաստորեն, Հայաստանի վերնախավի համար մկրտությունը նույնացվում է հերթական կերուխումի հետ, այլապես գոնե նրանցից մի քանիսը, որպես քրիստոնյա, պետք է եկեղեցի գնային: Եթե այդքան մշտազբաղ են մեր երկրի «բազմաչարչար» պաշտոնյաներն ու պատգամավորները, կարող էին եկեղեցի գնալ և չմասնակցել «Փարվանայի» «հաճույքներին»:
Իսկ լեփ-լեցուն, «իշխանախեղդ» «Փարվանայում» իշխանության «սերուցքի» իրական դեմքն ավելի ցցուն է դառնում: Կնունքին սովորաբար պետք է տեր հայրը սեղանները օրհնի, հետո միայն ներկաները ճաշակեն ուտելիքը: Սա ավելորդություն է համարել օլիգարխը, «զիզի-բիզի» բաների հետևից չի ընկել: Փոխարենը Ռուսաստանից բերել է տվել Քրիստինե Օրբակայտեին, Լյուբով ՈՒսպենսկայային ու սեփական բարեմասնությունները հնարավորինս արտահայտիչ ցուցադրող այլ ռուս աստղիկների, հայերից էլ` Արմենչիկին, Զարուհի Բաբայանին և այլոց: Այս բացառիկ, «բաքոսյան» խրախճանքը հավուր պատշաճի վայելել են իշխանավորները, իսկ յոթ երեխաների հայր Սամվել Ալեքսանյանի համար մկրտությունը ռուս կիսամերկ աստղերին հայ պաշտոնյաների «դատին» ներկայացնելու լավագույն առիթ է եղել: Ներկաներից մեկը սեղանների պարունակությունը շատ պատկերավոր բնութագրեց. «Կատարված ծախսը կարող էր հերիքել մեր երկրի թոշակառուների մի տարվա թոշակը վճարելուն»: Այ քեզ կնունք, տեսնես Աստված չի՞ զարմացել ու զայրացել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1324

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ